Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկի մեկ դեպք, հայտնում է Առաջին ալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին։
«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև, և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից»,- ասվում է Կենտրոնի հաղորդագրությունում։
Հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ տղամարդը վերադարձել է Եվրոպայից։ Մասնագետները հսկել են բոլորին, ում հետ հիվանդը շփվել է, բայց ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։
ԱՀԿ-ի տվյալներով՝ 39 երկրներում այժմ գրանցվել է կապիկների ջրծաղիկի ավելի քան 1600 հաստատված դեպք և մոտավորապես 1500 կասկածելի դեպք: