ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում

Հոկտեմբերի 17-19-ը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը աշխատանքային այց կատարեց Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու  Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելեց նաեւ Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:Դեսպան Եդիգարյանը հանդիպեց նաեւ Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված ՀՀ զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին զորախմբի ծառայության եւ շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր:/news.am/



Opinion, pooling and voting