Վրաստանը չեղարկում է հասարակական տրանսպորտում դիմակ կրելը

Վրաստանը չեղարկում է հասարակական տրանսպորտում դիմակ կրելը

Հունիսի 20-ից Վրաստանում հասարակական տրանսպորտում դիմակ կրելը կդառնա ոչ պարտադիր, լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Այս որոշման համար հիմք է հանդիսացել կայուն համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում։ Կորոնավիրուսի դեպքերը կտրուկ նվազել են փետրվարից։

«Կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ունեն խրոնիկական հիվանդություններ, հետևեն դիմակ կրելու առաջարկությանը։ Դիմակ կրելը կմնա պարտադիր միայն բուժհաստատություններում», – ասել է Գաբունիան։

Վրաստանում դիմակների պարտադիր ռեժիմը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում գործում է 2020 թվականի նոյեմբերից։

Փողոցում դիմակնր կրելու չեղարկումը թույլատրվել է 2021 թվականի հունիսին, բայց ոչ երկար. Օգոստոսին կրկին խստացվել են նախազգուշական միջոցները՝ համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

2022 թվականի մարտի 28-ից կրկին չեղարկվել է փողոցում դիմակ կրելու պահանջը։

Այսպիսով, Վրաստանում վերացվում են գրեթե բոլոր Covid-ի սահմանափակումները։ Նախօրեին օտարերկրացիներին թույլատրվել էր մուտք գործել երկիր՝ առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույցի և PCR թեստի բացասական արդյունքի։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ Երկիրն ապրել է կորոնավիրուսի վեց ալիք. Անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանում հայտնաբերվել է «օմիկրոնի» նոր շտամով վարակվելու առաջին դեպքը։

Համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,6 միլիոն դեպք։