Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ իրավապահները Քվեմո Քարթլիում՝ անչափահաս երեխային ամուսնանալ ստիպելու մեղադրանքով՝ ձերբակալ են հորը։
ՆԳՆ տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հոգեբանական ազդեցությամբ ստիպել է 2004 թվականին ծնված անչափահաս երեխային՝ իր կամքին հակառակ ամուսնանալ։
«Այդ մասին աղջիկը հայտնել է ոստիկանություն, իրավապահները, ստանալով ծանուցումը, կատարել են համապատասխան քննչական, ինչպես նաև դատավարական գործողություններ և նույն օրը՝ որպես մեղադրյալ ձերբակալել են Ա.Գ.-ին։
Աղջկան այս պահին տեղափոխում են ապաստարան, իսկ նրա ընտանիքի մյուս անդամների նկատմամբ նախազգուշացում է կիրառվել»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի՝ նախաքննությունը շարունակվում է ընտանիքի անդամի կողմից անչափահասի հարկադիր ամուսնության փաստով։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 2-4 տարվա ազատազրկում։aliq.ge