Իրակլի Ալասանիան կարող է դառնալ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրակլի Ալասանիան կարող է դառնալ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար կարող է նշանակվել Իրակլի Ալասանիան, իսկ նրա կողմնակիցները կարող են պաշտոններ ստանալ ԱԳՆ-ում։

Այդ մասին հայտարարել է վրացի փորձագետ Գելա Վասաձեն՝ հավելելով, որ դա կլինի իշխանությունների արևմտյան նոր «ճակատը»։ Նա ընդգծել է, որ եթե դա տեղի ունենա, ապա կնշանակի, որ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսում է իր շուրջ հավաքել քաղաքական նոր թիմ։

Վասաձեն դա տրամաբանական քայլ է համարել Մարգվելաշվիլու կողմից, քանի որ վերջինս հաստատապես չի կարողանա վերընտրվել Վրաստանի նախագահի պաշտոնում։



Opinion, pooling and voting