Սաթխայի 13 սաներ հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին

Սաթխայի 13 սաներ հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին

Սաթխայի հանրակրթական դպրոցի 13 սաներ հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին : Հրաժեշտի հագեցած միջոցառում էր կազմակերպել դասվար Կատյա Չախոյանը, միջոցառումը երկար տարիներ վառ կմնա երեխաների հիշողության մեջ:

«Այսօր իմ սիրելի սաները հրաժեշտ են տալիս տարրական դասարանին։ Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր։ Ուրախ և հպարտ եմ, որ հենց նրանք են եղել իմ առաջին սաները։ Երբ աշխատանքի անցա, նրանք արդեն տառաճանաչ էին Գոհար Իսպիրյանի շնորհիվ, ով եղել է նաև իմ դասվարը, խոնարհվում եմ նրա առջև։ Երեք ուսումնական տարի մեծ եռանդով, սիրով աշխատեցի սիրելի աշակերտներիս հետ, ամբողջ սերս ու ուժս նվիրեցի նրանց և մենք միասին հասանք մեր նպատակներին։
Դպրոցը պարզապես աշխատանք չէ, այլ այն աշխարհն է, որտեղ ապրում ենք մենք։ Եվ ուսուցիչներիս նպատակն է պատրաստել երեխաներին կյանքին, կրթել նրանց, դաստիարակել նրանց մեր երկրին արժանի քաղաքացիների և պարզապես լավ մարդկանց, ովքեր գնահատում են ընկերությունը , ծնողներին, հարգում են մեծերին և բարձր են պահում ազնվությունը։ Հենց այսպիսին են իմ սիրելի սաները։


Չկա ավելի հզոր ուժ քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է։ Գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ: Ցանկանում եմ ձեզ սիրելի աշակերտներ, որ դուք էլ դառնաք մեծ ու արժանավայել մարդիկ, իսկ ես ուրախանամ ու հպարտանամ ձեզանով։
Իմ աշակերտնե՛ր իմաստուն եղեք, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել, թե երբ է պետք քաջություն, և երբ է պետք համբերություն։ Խորհուրդս ձեզ` եղեք քաջ, եթե ցանկանում եք ինչ֊որ բան փոխել և համբերատար եղեք, եթե ինչ֊որ բան հնարավոր չէ փոխել։ Շնորհավորում եմ ձեզ այս տպավորիչ օրվա առթիվ։


Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել մեր հարգարժան տնօրենին և փոխտնօրենին առողջ կոլեկտիվում աշխատելու հնարավորություն ընձեռնելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց դասվար Կատյա Չախոյանը:

Սիրելի մատաղ սերունդ, շարունակեք ձեր դպրոցական ու հիշարժան ճանապարհորդությունը։ Թող հաջողությունը ձեր հաղթանակների գրավականը լինի և ձեզանից յուրաքանչյուրը կյանի իր մեծ ճանապարհին հասնի մեծ բարձունքների։

Բարի երթ։