Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի աշակերտը երկշաբաթյա ծրագրից հետո վերադարձավ Ամերիկայից։ Գրիշան FLEX (Future Leaders Exchange) 2020-2021 ծրագրի եզրափակիչ փուլի մասնակիցներից է։
Այս ընթացքում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նա սովորել է ամերիկյան դպրոցում մեկ տարի, օրական երկու ժամ օնլայն ռեժիմով։
2022 թվականի մայիսի 29-ին երկու շաբաթով գնաց Ամերիկա՝ որպես FLEX և ALEX ծրագրերի եզրափակիչ փուլ անցած մասնակից, եղավ Վաշինգտոնում և Այովաում:
Ինչպես նշել է Գրիշան, կորոնավիրուսի պատճառով չի կարողացել սովորել Ամերիկայում, իսկ համաճարակի ավարտից հետո նրան հնարավորություն է տրվել երկու շաբաթով այցելել Ամերիկայի նահանգներ։
Չնայած Ամերիկայում անցկացրած կարճ ժամանակին՝ Գրիշան մեծ տպավորություններով վերադարձավ հայրենիք։
«Ինձ շատ դուր եկավ մարդկանց ազատ կյանքն ու մտածելակերպը, և ամենից շատ սկսեցի հետաքրքրվել ճարտարապետությամբ։ Այնտեղ մարդիկ ապրում են իրենց համար, իրենց հաճույքի համար։ Զարմանալի էր, որ չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը միլիոնանոց քաղաք է, խցանումներ չկային։ Շենքերն ու տները շատ գեղեցիկ էին կառուցված»,- ասում է Գրիշան։
Առցանց ուսուցման ընթացքում Գրիշան բարելավել է անգլերենի իմացությունը, իսկ Ամերիկա այցելելուց հետո ծանոթացել ամերիկացիների մշակույթին ու կյանքին։
Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX) ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծվել է 1992 թվականին սենատոր Բիլ Բրեյդլիի կողմից: Այս ծրագիրը Վրաստանում գործում է արդեն քսանինը տարի և ունի շուրջ 1500 շրջանավարտ։ Սամցխե-Ջավախքից շուրջ 100 շրջանավարտ կար, Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2-3 աշակերտ ամեն տարի անցնում են եզրափակիչ: Ծրագրի հիմնական նպատակը երկրների միջև բարեկամությունն է։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի աշակերտներին մեկ ուսումնական տարի անվճար սովորել և ապրել Ամերիկայում։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։