Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության անդամների հետ մեկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։
Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին Դիլիջանում աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Գործընկերները քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տիրող իրավիճակի և առկա մարտահրավերների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորության վրա։
Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել երկու երկրների միջև ապագա համագործակցության և առկա սերտ ու բարեկամական հարաբերությունների խորացման համար։