Ախալքալաքի վաճառականները և փոքր բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են, որ ՀԴՄ-ի հետ կապված նույնիսկ որևէ փոքրիկ խնդրի դեպքում ստիպված են գնալ Ախալցիխե, քանի որ տեղում մասնագետներ չկան։ ՀԴՄ-ի հետ կապված խափանումները բավականին հաճախ են լինում։jnews.ge
Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, Վրաստանի օրենսդրության համաձայն, պարտավոր են աշխատել ՀԴՄ-ներով, որոնք հաճախ շարքից դուրս են գալիս։ Դա շտկելու համար վաճառողները պետք է մի ամբողջ օր կորցնեն, քանի որ ստիպված են գնալ Ախալցիխե, որ մասնագետը սարքավորումը շտկի։
«Մեր քաղաքում արհեստավոր չկա։ Երբ հոսանքազրկում է լինում, կայծակ է լինում, ապարատը տկտկում է ու փչանում։ Չգիտենք թե ինչ անենք»,- ասում է խանութի աշխատակիցը։
Վաճառողները կարծում են, որ գոնե մեկ վարպետ Ախալքալաքում պետք է լինի։ Եվ այդ մարդը եկամուտ կունենա, և ՀԴՄ օգտագործողները գոհ կլինեն։
«Քաղաքին ՀԴՄ սարքի վարպետ է պետք, ժամանակին քաղաքում վարպետ կար, դիմում էինք, իսկ հիմա չկա»,- ասում է մեկ այլ վաճառողուհի։
Նշենք, որ փոքր բիզնեսը վճարում է ընդհանուր եկամտի միայն 1%- ը: Կարևոր չէ, թե որքան է նա վաճառել և որքան է ավելացրել։ Վճարում է այն գումարի 1%-ը, որը ստացել է հաշվեհամարի վրա և անցկացրել ՀԴՄ ֊ով: