Այսօր՝ հունիսի 18 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ հյուրընկալվել էր վրաց մանկագիր Վասիլ Գուլեուրին:
Բիլինգվային ուսուցման համակարգող Թամարա Բադոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր դպրոցի աշակերտները Գուլեուրի բանաստեղծություններին ծանոթ են դեռ 2012 թվականից և մինչեւ այսօր էլ մեծ հաճույքով ու ուրախությամբ կարդում են նրա պատմվածքները, բանաստեղծություններն ու հեքիաթները։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել Վասիլ Գուլեուրիին, որ այսօր մեզ հյուր եկավ եւ իրականացրեց երեխաների վաղեմի երազանքը»:
Նշենք, որ միջոցառումն անցավ շատ լավ եւ հետաքրքիր, երեխաների կողմից ընթերցվեցին Վասիլ Գուլեուրիի բանաստեղծությունները, ինչպես նաեւ երեխաները հանդես եկան վրացական պարերով եւ երգերով։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.