Նինոծմինդայի համայնքային ռադիոն անցկացնում է բարեգործական ակցիա, որի նպատակն է օգնել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին` տրամադրելով համակարգիչներ:
Նշենք, որ Նոր ռադիոն առաջին դեպքը չէ, որ իրականացնում է բարեգործություն: Գաղափարը ծնվեց դեռևս անցյալ տարի, և երեք համակարգիչներ նվիրաբերվեցին այն ընտանիքներին, որոնց երեխաները չունեին համակարգիչ:
Այս անգամ թվով 3 համակարգիչ տրամադրեց Նոր ռադիոյի տեխնիկական խորհրդատու Կոնստանտին Ստալինսկին: Ինչպես նշեց Կոնստանտինը, համակարգիչները օգտագործված են, սակայն լավ տեխնիկական վիճակում են գտնվում:
Համակարգիչներից մեկը մեր աշխատակիցները տվցին Հեշտիա գյուղից Վարդանյանների բազմազավակ ընտանիքին:
Անաիտ Զալալյան