Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացել

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Հնդկաստանի Ասամ և Մեղալայա նահանգները տուժել են ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է NDTV պորտալը։

Ընդամենը մեկ օր առաջ Ասամում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Առնվազն ութ մարդ համարվում է անհետ կորած։

Այս նահանգում 33 շրջաններից 32-ը հեղեղված են, ավելի քան 156 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարանների ճամբարներ։ Հարդառատ անձրևներն ու սողանքները վնասել են առնվազն 230 ճանապարհ և 16 կամուրջ։

«Իրավիճակը շատ վատ է. Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել մարդկանց։ Ժամանակավոր կամուրջներ են կառուցվում ջրհեղեղից տուժած շրջաններում՝ մարդկանց օգնելու համար», – ասել է Ասամի ջրային պաշարներիի նախարարը։

Մեղալայայում տուժել է առնվազն 5 հազար մարդ։ shantnews.am