
Մոլդովայում արգելվել է ռուսական լրատվական հաղորդումների և ռազմական ֆիլմերի ցուցադրությունը։
Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Մայա Սանդուն։ Սահմանափակումը վերաբերում է նաև բոլոր երկրներին, որոնք չեն վավերացրել Անդրսահմանային հեռարձակման մասին կոնվենցիան։
Մոլդովայի Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Լիլիանա Վիցուի խոսքով՝ օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթ, և քարոզչությունը կպատժվի շատ ավելի խիստ։ Վիցուն ասում է, որ Ուկրաինայի պատերազմը ստիպում է կառավարությանը ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել արտաքին քարոզչության դեմ: 1tv.ge