
Վրաստանում հունիսի 21-ի օրվա երկրորդ կեսից մինչեւ հունիսի 23-ը օդերևութաբանները առանձին հատվածներում կանխատեսում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Ծովում սպասվում է 3-4 բալանոց փոթորիկ, ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ:
Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի բարձրացում, հեղեղումներ, լեռնային շրջաններում՝ սողանքներ։
Օդերեւութաբանները եղանակի բարելավում են կանխատեսում հինգշաբթի՝ հունիսի 23-ին, օրվա երկրորդ կեսից։