Հունիսի 21-ից, ժամը 10:00-ից դիմորդներին, դրամաշնորհային մրցույթի մասնակիցներին և մագիստրատուրայի թեկնածուներին հասանելի կլինեն քննության քարտերը (հրավիրատոմսերը): Տեղեկությունը տարածում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
NAEC-ի փոխանցմամբ՝ ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները քննական քարտերը (հրավիրատոմսերը) կկարողանան ձեռք բերել հունիսի 22-ի ժամը 10:00-ից:
Նշենք, որ քարտը պարունակում է տեղեկատվություն քննական կենտրոնի հասցեի, յուրաքանչյուր քննության ամսաթվի, քննության գրանցման ժամի մեկնարկի և այլ կարևոր առաջարկությունների մասին։
NAEC-ը դիմորդներին հիշեցնում է, որ ընդունելության քննություններին քննական քարտ ներկայացնելը անձը հաստատող փաստաթղթի հետ պարտադիր է։
Քննության քարտը տպելու համար պետք է այցելել online.naec.ge կայք և հատկացված հատուկ դաշտերում լրացնել անձնական տվյալները, որով գրանցվել են քննության: aliq.ge