«VTB» բանկը հեռանում է Վրաստանից

«VTB» բանկը հեռանում է Վրաստանից

Վրաստանը կլինի միակ երկիրը, որտեղից դուրս կգա պատժամիջոցների ենթարկված ռուսական VTB բանկը։ Այս մասին Interfax-ին տված հարցազրույցում ասել է VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Բացառությամբ մեկ դեպքի, մենք ոչ մի տեղ չենք վաճառում (դուստր բանկերը), ոչ մի տեղ։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, ամեն տեղ էլ մնացել ենք։ Մենք միայն լքում ենք Վրաստանը, բայց այնտեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է»,- ասել է Կոստինը։

Նա հավելել է, որ ՎՏԲ-ն կմնա Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում և Հնդկաստանում։ Կոստինի խոսքերով, այս երկրներում բանկը աշխատում է ազգային բանկերի հետ համագործակցության վրա, որպեսզի դառնա ազգային արժույթով երկկողմ առևտրի հաշվարկների հիմնական վարկային հաստատություն:

Ուկրաինա ներխուժման պատճառով արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցների պատճառով կարգավորիչը փետրվարի 27-ին ՎՏԲ բանկի վրացական մասնաճյուղին զրկել է ֆիզիկական անձանց, վարկառուներին և ավանդատուներին սպասարկելու իրավունքից։ Մանրածախ վարկերի և ավանդների պորտֆելները փոխանցվել են Բազիսբանկին, իսկ կորպորատիվ բանկային պորտֆելը փոխանցվել է Լիբերթի բանկին: