ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի (100 մլն մարդ): Նրա հայտարարությունը՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան, հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը հանդիսանում է փախստականների ընդունման մակարդակով առաջատար երկիր՝ հիշեցնելով, որ իրենք ակտիվորեն ընդունում են Ուկրաինայի քաղաքացիներին:
«Վերջին մեկ տարում մեր երկրում ընդունելով ավելի քան 80 հազար աֆղանի և ստանձնելով տասնյակ հազարավոր ուկրաինացիներին ժամանակավոր ապաստան տրամադրելու պարտավորություն՝ մենք արդեն ցույց ենք տվել, որ կշարունակենք ծառայել որպես օրինակ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը վերջին շրջանում բազմիցս մեղադրել է Ռուսաստանին և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին գնաճի մեջ: Պուտինը պետերբուրգման միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ պատասխանել է մեղադրանքներն՝ նշելով, որ «պուտինյան գնաճը» կարդալ և գրել չիմացողների համար է: shantnews.am