Հակակարկտային կայանները կկանխեն աղետը

Հակակարկտային կայանները կկանխեն աղետը

Տարերային աղետների առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանական տարերային երևույթները՝ ուժեղ քամին (25 մ/վ և ավելի), ուժեղ անձրևը (30 մմ և ավելի) և ուժեղ ձյունը (20 մմ և ավելի)՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը (20 մմ/զ ավելի չափի հատիկներով), ցրտահարությունը (վեգետացիայի ընթացքում 0 °C-ից ցածր ջերմաստիճան) և այլն։

Կարկուտ, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Տեղում է տարվա տաք եղանակին
կույտաանձրևային ամպերից՝ օդի վերընթաց շարժումների պայմաններում՝ ամպրոպի, տեղատարափ անձրևների, երբեմն՝ փոթորկային քամու ուղեկցությամբ։ Կարկուտի երակն ունենում է 200 մ-ից մինչև 2 կմ լայնություն և երբեմն՝ մինչև 100 կմ երկարություն։ Տևողությունը, որպես կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ։

Կարկտային ամպի վրա ազդանյութերով ակտիվ ներգործությունների իրականացման համար առաջարկվում են հետևյալ եղանակները՝ – հրետանային արկերի և հրթիռների միջոցով բյուրեղագոյացնող ազդանյութերը ներմուծվում են անմիջապես ամպի գերսառեցված հատվածը, որտեղ արտահայտվում է նրանց սառցագոյացման ակտիվությունը, – ինքնաթիռային եղանակը. ազդանյութն ամպ է ներմուծվում ինքնաթիռից հրթիռների կամ հրափամփուշտների օգնությամբ։

Վերևից մշակվում են նոր գոյացած և զարգացող բջիջները, ներքևից՝ վերընթաց հոսքերի հատվածը, – գազագեներատորային եղանակը. գազի պայթյունից առաջացած ձայնային ալիքն անմիջական ազդեցություն է ունենում ամպում կարկտի ձևավորման գործընթացի վրա, – բյուրեղագոյացնող ակտիվ նյութի աէրոզոլն (օդակախույթը) առաջացնում են վերերկրյա ազդանյութային գեներատորները։ Այդ աէրոզոլն արտանետվում է մթնոլորտի գետնամերձ շերտը։

Վերընթաց հոսքերի միջոցով ակտիվ մասնիկները ներթափանցում են ամպի մեջ, ինչպես ամպագոյացման գործընթացից առաջ, այնպես էլ ամպերի զարգացման ընթացքում, – էլեկտրաֆիզիկական եղանակի հիմքում ընկած է իոնային գեներատորների միջոցով մեծ քանակության իոնների արտանետումը մթնոլորտ։ Հրետանային եղանակ՝ կարկտային ամպերի ցանքսի իրականացում բյուրեղագոյացնող ազդանյութ պարունակող հրետանային արկերով։ Արկերը համապատասխան պայթուցիչի միջոցով պայթում են պահանջվող բարձրության վրա ցրելով ազդանյութն ամպի տվյալ հատվածում։

Արդյունավետությունն ամենաբարձրն է՝ մինչև 95%։ Եղանակը Խորհրդային միությունում ներդրվել և բարձր արդյունավետությամբ, կիրառվել է ՀՀ տարածքում ու այլ կարկտավտանգավոր տարածաշրջաններում։ Ազդանյութ պարունակող հրետանային արկերն արձակվում են KC-19 տեսակի զենիթային հրանոթների միջոցով։ Հրետանային համակարգը ղեկավարվում է ավտոմատ կառավարմամբ ռադիոտեղորոշման կայանների միջոցով։

Այս եղանակը ներկայումս կիրառվում է Չինաստանում, հիմնականում արհեստական տեղումների ստացման համար։ Քանի որ նշյալ հրանոթները համարվում են ռազմական տեխնիկա, իսկ հրետանայինարկերը ռազմամթերք՝ դրանց շահագործումը և պահպանությունը կապված է բազմաթիվ բարդությունների հետ։