Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, ևս մոտ 610 մարդ վիրավորվել է։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման (Ռուսաստանում արգելված) ձևավորված կառավարությունում աղետների կառավարման փոխնախարար Շարաֆուդդին Մուսլիմը, որի հայտարարությունը հեռարձակել է TOLOnews հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի զոհ է դարձել 300 մարդ, մոտ 600-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։
Մուսլիմի խոսքով՝ զոհերի ընտանիքներին կվճարվի 100 հազար աֆղանի (մոտ 1100 դոլար) փոխհատուցում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 50 հազար աֆղանի (560 դոլար)։
Երկրաշարժը տեղի է ունեցել անցած գիշեր Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում։ Տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ աղետի գոտում ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։