Մահացել է Յուրի Շատունովը
«Ласковый май» խմբի մենակատար, երգիչ Յուրի Շատունովը մահացել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Lente.ru-ն հղում անելով, երգչի մենեջեր Արկադի Կուդրյաշովին, տեղեկությունը հաստատել են նաև բժշկական շրջանակների աղբյուրները։
Երգչի մահվան պատճառը նշվում է ինֆարկտը։ Նա մահացել է գիշերը շտապօգնության մեքենայում։ Շատունովը 48 տարեկան էր։
Յուրի Շատունովը ծնվել է Բաշկիրական ՀԽՍՀ-ում 1973թ. Նրա ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր, իսկ 11 տարեկանում մայրը մահացավ։ Ապագա աստղն իր պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը, որտեղ հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, որտեղից էլ սկսվեց նրա աստղային ժամը։
Յուրի Շատունովը շատ վաղ տարիքում դարձավ գերաստղ, և նրա երգերը մեծ ազդեցություն ունեցան ռուսական էստրադայի ձևավորման վրա։