Ամբողջ աշխարհում անցկացվում է վազքի արշավներ որի կազմակերպիչը «RacingThePlanet» -ն է: Այն արդեն 2 -րդ տարին է ինչ իրականացվում է նաեւ Վրաստանում:
Մարաթոնի մասնակիցների ուղեկցորդ վարորդը մեզ հետ զրույցում ասաց. «Վրաստանում վազքի արշավը մեկնարկել է Ծալկայի շրջանից, որը կազմված է 6 փուլից: Մասնակիցները անցել են Տաբածկղուրիի միջով, բարձրացել են Բեժանոի մոտով, Աբուլ, Օլավերդ, այնուհետեւ Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերով: Հիմա անցնում են Ջիգրաշեն գյուղի մոտակա տարածքով եւ վերջին փուլը դա Ախալքալաքի մունիցիպալիտետի Ափնյա գյուղն է, որտեղ էլ տեղի կունենա պարգեւատրման արարողությունը: Ընդհանուր վազքուղղու երկարությունը կազմում է 250 կմ: Մասնակիցները տարբեր երկրների ներկայացուցիչներ են՝ Կանադա, Ճապոնիա, Աֆրիկա եւ այլն, նրանք թվով 42 -ն են»:
Նշենք, որ վազքին մասնակցում են ինչպես երիտասարդ այնպես էլ մեծահասակներ, որոնց մեջ կան նաեւ սիրողական մասնակիցներ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝