Էրզրումյան փողոցի ջրատարը շարքից դուրս է եկել

Էրզրումյան փողոցի ջրատարը շարքից  դուրս է եկել

Արդեն մի քանի օր է չի գործում Էրզրումյան փողոցի ջրատարը, այն շարքից դուրս է եկել, որի արդյունքում ջուրը քանդում է ասֆալտը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում այս փողոցը ասֆալտապատվել էր: Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի աշխատակիցների հավաստմամբ ջրատարը հին է և ասֆալտապատման աշխատանքների ժամանակ շարքից դուրս է եկել:
Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ փողոցը ասֆալտապատելիս չեն փոխվում ջրագծի հին խողովակները, որի արդյունքում ջուրը փոսեր է առաջացնում նոր ասֆալտի վրա:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting