Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտները մայիսին ռեկորդային ցուցանիշ են գրանցել

Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտները մայիսին ռեկորդային ցուցանիշ են գրանցել

Մայիսին բեռնատարների տարանցման ժամանակ ստացված եկամուտները գերազանցել են 8,2 մլն լարիին (2,8 մլն դոլար), ինչը բացարձակ ռեկորդ է տարվա սկզբից։

Անցած ամիս ավելի քան 41,3 հազար բեռնատար է հատել երկրի տարածքը, գրում է bm.ge առցանց հրատարակությունը։ Ապրիլին դրանք եղել են 34 հազար, իսկ բեռնատարների տարանցումից եկամուտները կազմել են 6,8 մլն լարի (2,3 մլն դոլար), մարտին՝ 24,7 հազար, փետրվարին՝ մոտ 30,5 հազար, հունվարին՝ 26,7 հազար։

Ընդհանուր առմամբ, հինգ ամսվա ընթացքում վրացական միջանցքը բյուջե է բերել մոտ 31,5 մլն լարի (10,8 մլն դոլար), ինչը 20,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի հունվար-մայիսին։

Հունիսի 20-ից բեռնատարների տարանցման համար ճանապարհներից օգտվելու արժեքը բարձրացել է 75%-ով՝ 200-ից հասնելով 350 լարիի (70-ից 120 դոլարի)։