Վիրահայերի միության նախաձեռնությամբ ինտեգրացիայի նախագծի շրջանակներում 20 երիտասարդ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանից, մասնավորապես Նինոծմինդայից մասնակցեցին Թբիլիսի քաղաքի օրվա տոնակատարությանը:
Ինտեգրացիայի նախագիծը նպատակ ունի ձևավորել սերտ հարաբերություններ տարբեր բնակավայրերի երիտասարդների միջև և ծանոթանալ միմյանց մշակույթին:
Տոնակատարության շրջանակներում նախագծի մասնակիցները ներկա գտնվեցին վրացական տարբեր տեսակի գինիների ցուցահանդես-վաճառքին: Նրանք տպավորվեցին Եվրոպայի հրապարակում Զուրաբ Շեվարդնաձեի անունը կրող ծաղկի շուկայով: Ծրագրի ավարտին Լեգվտախեվի կոչվող վայրում տեղադրված տաղավարներում ներկայացվեցին Թբիլիսիում արդիականությունը կորցրած մասնագիտությունները:
Մանրամասները մեր նյութում.
Անաիտ Զալալյան