
Վրաստանում հունիսի 24-ի օրվա վերջից մինչև 26-ի օրվա վերջը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Սպասվող հորդառատ տեղումները կարող են զգալիորեն մեծացնել Վրաստանի (հատկապես արևմտյան շրջաններում) գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում վարարումներ առաջացնել, լեռնային շրջաններում սողանքների առաջացման պատճառ դառնալ։