Կյանքից հեռացավ Կյուրեղ Ամիրխանի Մանոյանը՝ ծնված 1952 թվականին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում։
Մանոյանների ընտանիքի ցավին ցավակցում են նրա որդի՝ Էդգարի ընկերները, Ռուսաստանից Հայաստանից, Վրաստանից ու Եվրոպայից։
«Կյուրեղ Մանոյանը ուժեղ անհատականություն էր։ Նրա հիշատակին պետք է իմաստություն դրսևորել, մեծ վշտին դիմանալ, լուսավոր մարդու բարի հիշատակը մենք կպահենք մեր ողջ կյանքում։ Չեն մոռացվելու , թե ինչ ուրախությամբ էր նա դիմավորում հյուրերին, բարի ու վստահելի ընկեր էր բոլորի համար, ընկերներով կարեկցում և լալիս ենք ձեզ հետ միասին և մաղթում տոկունություն»- նշված էր ընկերների հղած ցավակցական ուղերձում։