
UFC -ում հանդես եկող ռուսաստանցի մարզիկ ծնունդով Ջավախքից, Արման Ծառուկյանը պարտվեց լեհ Մատեուշ Գամրոտին։ Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Vegas 57 մրցաշարի գլխավոր մենամարտում 31-ամյա Գամրոտը հաղթեց 25-ամյա մրցակցին մրցավարների միաձայն որոշմամբ։
Արման Ծառուկյանը UFC-ում է հանդես գալիս 2019 թվականից։ Նախքան այս նա միակ պարտությունը կրել էր ռուսաստնացի Իսլամ Մախաչեւից։ Դրանից հետո նա 5 անընդմեջ հաղթանակ էր տարել։ news.am