
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի (չեզոք գոտի) 136-րդ կիլոմետրում սկսվել է Թերեք գետի վարարումից վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները:
Ճանապարհային դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում են և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ճանապարհը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի (չեզոք գոտի) 136-րդ կմ-ին գիշերը վնասվել է մինչեւ 80 մ. ճանապարհահատված:
Մինչ ճանապարհի վերականգնումը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում բոլոր տեսակի տրանպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։