Կամո փողոցի կոյուղագծի խցանման հարցը լուծվեց

Կամո փողոցի կոյուղագծի խցանման հարցը լուծվեց

Նինոծմինդայի քաղաքապետարանի ջրամատակարարման ծառայությունը Կամոյի փողոցում փոխարինել է կոյուղու խողովակները՝ վերացնելով խցանման խնդիրը։

Ինչպես նշել են ջրամատակարարման ծառայության աշխատակիցները, փոխվել է մոտ 15 մետր կոյուղագիծ։

Խնդիրն առաջացել է այս փողոցի ասֆալտապատումից հետո, ծալվել են պլաստմասե ծալքավոր խողովակները։

Հիշեցնենք, որ այս փողոցում կոյուղագիծը խցանվել է խողովակների սեղմման և ասֆալտապատման ժամանակ։ Նշենք, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են 2019թ.

Այս փողոցում խցանվել է կոյուղագծի մեկ այլ հատված։

Ջրամատակարարման ծառայության աշխատակիցները տեղում իրականացրել են համապատասխան աշխատանքներ՝ խցանումը վերացնելու ուղղությամբ։

Շատ հաճախ խցանումների պատճառը հենց բնակիչների անփույթ վերաբերմունքն է։ Բնակիչները կոյուղու ցանցին են միացրել անասնագոմերի կոյուղին, ինչը խցանման պատճառ է դարձել։

Նշենք, որ օրենքում կատարված փոփոխություններով տուգանքներ են նախատեսվում Վրաստանում կոյուղի թափոնների արտանետման համար, ինչպես նաև բարձրացվում է տեխնիկական կանոնակարգի պայմանների խախտմամբ ջրի բացթողումը։

Փոփոխությունների համաձայն՝ ֆիզիկական անձը կտուգանվի 400 լարիով, իսկ իրավաբանականը՝ 1000 լարիով։ Նախագծում նշված է, որ կրկնվելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 800 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 2000 լարիով։