
Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցում կոյուղագիծը վնասվել է, ինչից էլ փողոցում տհաճ հոտ է տարածվում։
Կոյուղու ջուրը հոսում է փողոցով և իջնում Պուշկինի փողոց, որտեղից թափվում է այս փողոցում գտնվող ավերված կոյուղու դիտահորի մեջ։
Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայությունից մեզ ասացին, որ իրենք կուսումնասիրեն խնդիրը և հնարավորինս արագ կձեռնարկեն համապատասխան քայլեր: