Հաջորդ տարվանից Շենգենյան գոտու այցելուների համար նոր հարկ կսահմանվի

Հաջորդ տարվանից Շենգենյան գոտու այցելուների համար նոր հարկ կսահմանվի

Շենգենյան տարածք մեկնողների դեպքում այցելուները ստիպված կլինեն վճարել հավելյալ 7 եվրո։ Զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել, երբ Եվրոպական ճանապարհորդության և թույլտվության համակարգը (ETIAS) ստեղծվի:

Դիմորդները կկարողանան դիմել առցանց՝ կայքից կամ հավելվածի միջոցով։ Եվրահանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ETIAS-ի ընդունումը պարտադիր կլինի ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդություն ունեցող երկրների համար։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ ETIAS-ի հայտի լրացումը պարզ ընթացակարգ է և կտևի մոտ 10 րոպե։ Ինչ վերաբերում է վճարին, ապա դրա վճարումը պարտադիր է 18-70 տարեկան այցելուների համար։ Ըստ ԵՄ-ի՝ ETIAS համակարգը նախատեսվում է գործարկել 2023 թվականի մայիսին։ ETIAS-ը չի տարածվում ԵՄ անդամ երկրների քաղաքացիների և բնակիչների վրա, և նրանք ազատ են տեղաշարժվելու դաշինքի ներսում:

Դիմելու գործընթացը կլինի ամբողջությամբ առցանց, և դիմորդների 95%-ի դեպքում պատասխանը կլինի այո։ Չափազանց հազվադեպ դեպքերում հաստատման գործընթացի առավելագույն ժամկետը մեկ ամիս է: Վավերացումը գործում է 3 տարի, և այցելուն կարող է սահմանը հատել անսահմանափակ քանակությամբ։