Առատ տեղումները Նինոծմինդայի մունիցիպալիտետում հասցրել են զգալի վնասներ՝ այդ թվում Հեշտիա գյուղում: Այսօր՝ հունիսի 27 -ին, կեսօրից հետո գյուղի միջով հոսող առուն դուրս է եկել հունից՝ վարարելով հարակից հողատարածքները: Ջուրը լցվել է բնակիչների տներն ու նկուղները:
Արդեն մի քանի օր է հորդառատ անձրեւներ են տեղում Վրաստանի ամբողջ տարածքում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել տարբեր տարածաշրջաններում՝ բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, քշել է կամուրջներ, քանդել ճանապարհների որոշակի հատվածներ, որոշ վայրերում անգամ տեղահանվել են բնակիչները:
Կարդացեք նաեւ՝