
Փրկարարները Փշավիի աղետի գոտում հայտնաբերել են տղամարդու դին: Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
«ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112 տեղեկություն է ստացվել, որ Փշավիում տեղացած անձրևի հետևանքով սողանքի արդյունքում օտարերկրյա քաղաքացին մոտոցիկլետով ընկել է գետը և անհետացել։
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը ծանուցումն ստանալուն պես սկսել է համապատասխան որոնողական աշխատանքները: Գործընթացին հնարավորինս արագ ներգրավվել են աղետի գոտում աշխատող հրշեջ-փրկարարական վարչության խմբերը, որոնք, չնայած դժվարանցանելի տեղանքին և գետի ժայթքմանը, ստուգել են Արագվի գետի ջրի մակերեսը և ափամերձ հատվածը։
Քաղաքացու որոնողափրկարարական միջոցառումների շրջանակում ծառայության ծառայողները հայտնաբերել են տղամարդու դին»,- ասված է հաղորդագրությունում։1tv.ge