
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով ժամանակավորապես արգելվում է ցորենի և գարու արտահանումը։
Կառավարության որոշման համաձայն՝ որոշումն ընդունվել է աշխարհում պարենային անվտանգության խնդիրների պատճառով։
«Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված պարենային անվտանգության համաշխարհային խնդիրների պատճառով Վրաստանից ցորենի և գարու արտահանումը կարգելվի մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ Հրամանագիրն ուժի մեջ է ստորագրման պահից»,- ասված է կառավարության որոշման մեջ։