Ոստիկանությունը երկու հոգու է ձերբակալել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվել են տարեց տղամարդու դաժան ծեծի և սեռական ոտնձգությունների կադրերը, հայտնում է Formula հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Инфотека24-ն էլ հայտնում է, որ տարեց մարդուն ծեծի ենթարկողները ադրբեջանցի երիտասարդներ են։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև տեղադրված հղման վրա սեղմելով
https://www.instagram.com/reel/CfWOe1NFpbI/?igshid=MDJmNzVkMjY=
Դեպքը տեղի է ունեցել Կախեթիում։ Լրագրողները պարզել են, որ բռնության հեղինակներն իրենք են հրապարակել ցնցող տեսանյութը։ Կադրերում երկու երիտասարդ բռունցքներով ու փայտերով ծեծում են ծերունուն, վիրավորում նրան, ապա անցնում սեռական բռնության։ Նա փորձում է դիմադրել և խնդրում է իրեն բաց թողնել։
2,5 րոպեանոց տեսանյութից անհնար է հասկանալ, թե ինչ է կատարվում. թոշակառուն միայն ասում է, որ «ամեն ինչ կտա»:
Formula-ի տվյալներով՝ տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց։ Նա վիրահատության կարիք ուներ։
Ներքին գործերի նախարարությունը միջադեպը հետաքննում է Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնք ներառում են «մի խումբ անձանց կողմից իրականացված բռնություն», «խոշտանգում» և «անմարդկային վերաբերմունք»։