
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Հանդիպման տեսագրությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Քննարկվել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը և երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած անսասան աջակցության համար և հույս է հայտնել գործընկերության հետագա խորացման համար։
Կողմերը նշել են, որ մի շարք ոլորտներում ռազմավարական երկխոսության և համագործակցության ձևաչափը նոր մակարդակի է հասցրել երկու երկրների միջև առկա հարաբերությունները։
Իրակլի Ղարիբաշվիլին Բորիս Ջոնսոնին Վրաստան է հրավիրել իրեն հարմար ցանկացած պահի։