Պաշտոնական տվյալների համաձայն վերջին 10 տարիների ընացքում Հարավային Կովկասի երկրներից ամերիկյան քաղաքացիություն ամենաշատը ստացել են Հայաստանի բնակիչները: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոն:
Նշված ժամանակահատվածում ԱՄՆ ժամանած անձանցից 19 հազար 469 հայեր քաղաքացիություն են ստացել: Նույն ժամանակահատվածում ամերիկյան անձնագիր են ստացել 5 հազար 840 վրացի եւ 9 հազար 300 ադրբեջանցի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Հայտարարության մեջ նշվում է, որ հայերը առաջին տեղում են «Green Card»-ի խաղարկության շահողների թվում: Տվյալ ժամանակահատվածում «Green Card» են շահել մոտ 30 հազար հայ, 13 հազար վրացի եւ 11 հազար ադրբեջանցի:/news.am/