News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը ստորագրել է Եվրոպական էներգետիկ համայնքին (Energy Community) միանալու մասին արձանագրությանը:
Որոշ ընթացակարգերի ավարտից հետո Վրաստանը պաշտոնապես կդառնա կազմակերպության լիիրավ անդամ: Էներգետիկ համագործակցությունը ստեղծվել է ԵՄ-ի էներգետիկ շուկայի ներքին փորձը Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների վրա տարածելու և համաձայնագրի անդամ երկրների էներգետիկ ոլորտներում ներդրումներ ներգրավելուն աջակցելու համար:
ԵՄ-ի անդամներից բացի, դրա մասնակիցներ են դարձել Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Կոսովոն, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սերբիան և Ուկրաինան: Դիտորդի կարգավիճակ ունեն Հայաստանը, Նորվեգիան և Թուրքիան: