
Հուլիսի 2-ին Չինաստանի հարավ-արևելքում Գուանդուն նահանգի Չաոժոու քաղաքին հարվածել է հզոր տորնադոն, որը նկարահանել են ականատեսները։ Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ուժեղ քամին պոկել տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, քանդել շենքերը։
Սա արդեն երկրորդ խոշոր տորնադոն է հարավային Չինաստանում։ Մինչ այս հունիսի 19-ին ավերիչ տորնադոն հարվածել էր Հարավային Չինաստանին։ shantnews.am