«Վրացական երազանքը» Գեորգի Կվիրիկաշվիլուն կառաջադրի վարչապետի պաշտոնի համար

«Վրացական երազանքը» Գեորգի Կվիրիկաշվիլուն կառաջադրի վարչապետի պաշտոնի համար

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում երկրի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն կներկայացնի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։

Այդ մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Մամուկա Մդինարաձեն: «Մեր թիմը վարչապետի պաշտոնում տեսնում է Գեորգի Կվիրիկաշվիլուն, քանի որ նա Վրաստանի համար լավագույն վարչապետն է։

Վրաստանի նոր կառավարությունում սպասվում են որոշակի փոփոխություններ, սակայն դրանք չեն լինի արմատական։ Մենք վերջնականապես կկողմնորոշվենք այն բանից հետո, երբ կհասկանանք, թե ով է լինելու Վրաստանի խորհրդարանում»,- ասել է նա։

Վերջին տվյալներով՝ Վրաստանի խորհրդարանի 150 տեղերից 50-ը դեռ հստակեցված չէ։ 100 տեղից 67-ը բաժին է ընկել «Վրացական երազանքին»։



Opinion, pooling and voting