2021 թվականի հուլիսի վերջից սկսվել են Հայոս Քարթլոս զբոսայգու վերականգնման աշխատանքները։ Ներկայումս լապտերների տեղադրման, թփերի ու ծառերի տնկման աշխատանքներ են իրականացվում։
Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է Saba Construction շինարարական ընկերությունը։ Այս ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի պետական ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն երկու զբոսայգիներ՝ Հայոս Քարթլոսը և Կենտրոնական այգին, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում:
Այսօր Հայոս Քարթլոս այգով զբոսնելիս կարելի է տեսնել ոչ միայն գեղեցիկ թփեր, ծաղիկներ, ծառեր, այլ նաև ցրված աղբ։
Ծառեր ու թփեր տնկելուց հետո մարդիկ սկսեցին ակտիվորեն հանգստանալ այգում, որից հետո թափվող աղբի քանակը սկսեց օրեցօր ավելանալ։ Դատակ շշեր, արևածաղիկի սերմերի և չիպսերի փաթեթներ, ծխախոտի մնացորդներ, բոլորը կարելի է տեսնել այգու մարգագետնին և թփերի տակ:
Այգում դեռ աղբամաններ չկան։ Նախատեսվում է մյուս աշխատանքների ավարտը, որից հետո դրանք կտեղադրվեն։
Հիշեցնենք ՝ փողոցում մինչև 2 կիլոգրամ թափոնների արտանետուման տուգւնքը ՝ 80 լարի է, իսկ շենքի պատուհանից՝ 100 լարի;2 կգ-ից ավելի թափոններ փողոց նետելը150 լարի, իսկ պատուհանից 500 լարի;Հինգ և ավելի անվադող նետելու համար՝ 500 լարի;Վտանգավոր թափոններով շրջակա միջավայրի աղտոտման դեպքում ֆիզիկական անձանց տուգանքը կազմում է 400 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 1000 լարի։