Բաթումիում՝ օդանավակայանի մոտ գտնվող բնակավայրում՝ Անցուխելիձեի փողոցում, ավտոմեքենան բախվել է պատին, վարորդը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է Աջարիայի Հանրային հեռուստատեսությունը։
Վթարը տեղի է ունեցել այսօր երեկոյան։
Ականատեսների վկայությամբ՝ մեքենան մեծ արագությամբ շարժվել է մայրուղով։ Ենթադրաբար վարորդը կորցրել է կառավարումը, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին։
Վթարի վայրում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանությունը և փրկարարները։