Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի բաժնի ղեկավար Նինո Զեդգինիձեի խոսքով՝ Հուլիսի 5-ին տարածաշրջանում վեց մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։
«Համաճարակային վարակի դեպքերն աճել են ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում։ Այսօրվա տվյալներով՝ մենք ունենք վեց հաստատված նույնականացված դեպք»,- ասում է Նինո Զեդգինիձեն։
Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում առկա տեղեկությունների ՝ Հունիսի 27-ից Հուլիսի 3-ը Սամցխե-Ջավախեթիում գրանցվել է համակցված վարակի 11 դեպք։ Նույն ժամանակահատվածում մարզում իրականացվել է 26 հակակովիդային պատվաստում։ sknews.ge