Ձերբակալել են բուժքրոջը՝ նա փողի դիմաց գրանցել էր պատվաստվածների բազայում

Ձերբակալել են բուժքրոջը՝ նա փողի դիմաց  գրանցել էր պատվաստվածների բազայում

Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է բուժքույրը, ով գումարի դիմաց քաղաքացիներին գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման էլեկտրոնային մոդուլում, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Պատվաստված քաղաքացի համարվելու համար նույնիսկ անհրաժեշտ չէր հիվանդանոց գալ, բավական էր բուժքրոջը վճարել 300 լարի։

Մինչ օրս բացահայտվել են 15 անձինք, ովքեր օգտվել են այդ ծառայություններից։ Բուժքույրի մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով էլեկտրոնային պատվաստումների կառավարման մոդուլում գրանցվել են ևս տասնյակ անձինք»,- հայտնում են վարչությունից։

Հետաքննությունը շարունակվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առևտրային կաշառքի փաստերով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 220 և 221 հոդվածներ)։ Այս հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։