Հուլիսի 6 -ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Վրաստանի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ Ախալքալաքի «Աբուլ» և Ախալցխայի «Սամցխե» թիմերի ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլ» թիմի հաղթանակով՝ 3։0։
Առաջնությանը մասնակցում են թվով 14 ֆուտբոլային թիմեր: Աբուլ թիմը այս պահին ունի 24 միավոր՝ 7 հաղթանակ, 3 ոչ ոքի եւ 3 պարտություն:
Ինչպես նշեց «Աբուլ» թիմի խաղացող Սարգիս Բաբաջանյանը՝ այսօրվա հաղթանակը իրենց հնարավորություն ընձեռեց, ձեռք բերել 3 միավոր եւ աղյուսակում գրավել 2 հորիզոնականը:
Նշենք, որ այսօրվա հանդիպումը այս մրցաշրջանի եզրափակիչ խաղն էր «Աբուլ» թիմի համար: