Ինչպե՞ս է ընթանում «Բարեկամության կամուրջի» կառուցումը Հայաստանի և Վրաստանի սահմանին

Ինչպե՞ս է ընթանում «Բարեկամության կամուրջի» կառուցումը Հայաստանի և Վրաստանի սահմանին

Առաջիկայում շահագործման կհանձնվի հայ-վրացական «Բարեկամության կամուրջը». Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Շինհրապարակ են այցելել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Գալեչյանը, Հանրապետության ճանապարհային վարչության գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Նրանք հանդիպել են շինարարությունն իրականացնող իրանական ընկերության և տեխնիկական հսկողության պատասխանատու կորեական ընկերության ներկայացուցիչների հետ։

Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամուրջը, որը կոչվում է Բարեկամության կամուրջ, գրեթե ավարտված են շինաշխատանքները, սկսվել են որակի վերահսկողության աշխատանքները։ Կամուրջը գտնվում է Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում (որին բաժին է ընկնում երկու երկրների բեռնաշրջանառության մեծ մասը), հայտնում է Sputnik Արմենիան։

Կամուրջի շինարարությունը ֆինանսավորել են երկու երկրների կառավարությունները, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

Բարեկամության կամուրջը պետք է փոխարինի հին կամուրջին, որը կմնա ռեզերվում։ Նոր կամուրջը 2-ի փոխարեն կունենա 4 գոտի, ինչը զգալիորեն կարագացնի սահմանով անցումը (հատկապես հաշվի առնելով, որ այժմ և՛ վրացական, և՛ հայկական կողմերն ունեն ժամանակակից անցակետ)։