«Նախ պատերազմ չի սկսվի։ Վրաստանում խաղաղություն և հանգստություն կլինի։ Սա վրաց ժողովրդի պատվերն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջին պլան մղվեն ժողովրդի շահերը, մեր երկրի անվտանգությունը։
Եթե երկիրը պատերազմ սկսի, ուրեմն ոչ միայն կարգավիճակ, այլ նաև մեզ երկիր չի մնա։
Սա շատ մեծ խնդիր կլինի։ Դա մենք տեսանք Ուկրաինայի օրինակում, թեև եթե հանգիստ թողնենք այս օրինակը, ապա բոլորը պետք է լավ հիշեն, թե ինչ կատարվեց Վրաստանում 2008 թվականին՝ կորցրած տարածքներ, կորցրած գյուղեր, բազմաթիվ մարդկանց կյանքեր, փախած կառավարության անդամներ, ավերված քաղաքներ և այլն։
Պատերազմը շատ ծանր է։ Ըստ այդմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկրում խաղաղություն լինի», – ասել է Կալաձեն։