Սամցխե-Ջավախքում մինչև շաբաթվա վերջ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալցիխեում հուլիսի 7-ին և 8-ին ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 13 և 17 աստիճան տաքություն։
Ախալքալաքում հուլիսի 7-ին ցերեկը կլինի 23, գիշերը՝ 11, իսկ հուլիսի 8-ին ցերեկը սպասվում է 24, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։ Հուլիսի 7-ին Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 20, գիշերը՝ 10 աստիճան տաքություն, իսկ հուլիսի 8-ին ցերեկը կլինի 22, գիշերը՝ 9։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա հուլիսի 7-ին Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 27 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 18: Հուլիսի 8-ին ցերեկը 30, գիշերը կլինի 19 աստիճան տաքություն։ tv9news.ge