«Մեզ սպասվում է ցունամի». վրացի համաճարակաբանը՝ կորոնավիրուսի նոր ալիքի մասին

«Մեզ սպասվում է ցունամի». վրացի համաճարակաբանը՝ կորոնավիրուսի նոր ալիքի մասին

Աշնանը Վրաստանում կլինի կորոնավիրուսի տարածման նոր ալիք, որը կհիշեցնի «ցունամիի», ասել է Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Թբիլիսիի կլինիկաներում վարակվածների թիվն ավելացել է։ Վրաստանում հայտնաբերվել է «omicron» B.A.5 շտամի նոր ենթատեսակ, որն ավելի արագ է տարածվում։ Սա արտացոլված է վիճակագրության մեջ՝ երկու շաբաթ առաջ հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում էր 500, իսկ այս շաբաթ այդ թիվը հասել է 2570-ի։

«Աշնանը իրական գագաթնակետի ակնկալիք կա: Կոնկրետ ամիս է անվանվել հոկտեմբերը, նույնիսկ տերմին է օգտագործվել, որն արտացոլում է այս ակնկալիքի ծանրությունը, որ աշնանը կունենանք կորոնավիրուսի նոր ալիք, որը նման կլինի ցունամիի, սա փոխաբերական արտահայտություն է, բայց արտացոլում է իրական ակնկալիքը»,- ասել է Չխաիձեն:

Մասնագետները կոչ են անում չհանգստանալ և, չնայած սահմանափակումների վերացմանը, դիմակ կրել հասարակական տրանսպորտում, բուժհաստատություններում և մարդաշատ վայրերում։

Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակման 1 662 299 դեպք։ Ապաքինվել է 1 643 579 պացիենտ, մահացել է 16 844-ը։ Երկրում այս պահին կա 2550 ակտիվ դեպք։