Մարգվելաշվիլին բնակչությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին

Մարգվելաշվիլին բնակչությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բնակչությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին։

Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ երկրորդ փուլը կանցկացվի արդար, թափանցիկ խաղաղ միջավայրում, և չեն կրկնվի այն բռնի դեպքերը, որոնք առաջին փուլի ժամանակ գրանցվել են մի շարք օկրուգներում։

Մարգվելաշվիլին մեծապես կարևորել է բողոքների փաստերի հետաքննումը և քաղաքացիական հասարակության մոտ ծագած բոլոր կասկածների փարատումը.

«Ընտրական գործընթացներում լիակատար հստակության համար պատասխանատվությունն առաջին հերթին կրում է ԿԸՀ-ը և հետևաբար շատ կարևոր է, որ ժամանակին հրապարակվեն պաշտոնական բոլոր տվյալները, այդ թվում նաև անվավեր քվեաթերթիկների քանակը»։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին 50 օկրուգում, ուր որևէ թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոսը։

50 օկրուգներից 46-ում պատգամավորական մանդատի համար պայքարելու են «Վրացական երազանք» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։



Opinion, pooling and voting